Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուղիղ. Այո, մեր տեղերում գտնվելը կանխեց շատ պլանավորած գործընթացներ. Գոհար Մելոյան
«Այո , մեր տեղում գտնվելը կանխեց շատ գործընթացներ, որոնք նախապես պլանավորած էին»,-Գյումրիում Panoarama.am-ի հետ զրույցում ասաց Պառլեմանետարիզմի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը՝ մանրամասնելով, որ խոսը վերաբերում է, թե տեխնիկական, թե բովանդակային խախտումներին։
Նրա խոսքով, բավականին լայնամասշտաբ էր վարչական ռեսուրսների ու լծակների կիրառումը։ Գրեթե բոլոր տեղամասերի մոտակայքում եղել են կուտակումներ, գրանցվել են ուղղորդման դեպքեր, երկու ընտրատեղամասերի հարևանությամբ եղել է ՔՊ նախընտրական շտաբ, որտեղ գտնվել են քարոզչական պաստառներ ու այլ նյութեր։
Մելոյանի խոսքով, ՔՊ-ի վստահված անձանց մոտ եղել են ցուցակներ, որտեղ տարբեր նշումներ են իրականացրել, ինչը Քրեական օրենսգրքում տեղավորվող հանցավոր արարք է, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ քվեախցիկ մտել են մի քանի հոգով։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։