Իրանի առաջնորդ. Այս տարածաշրջանում կա միայն մեկ պրոքսի ուժ՝ սիոնիստական ​​ռեժիմը
Քաղաքական
19:32 31/03/2025
Տարածաշրջան

Իրանի առաջնորդ. Այս տարածաշրջանում կա միայն մեկ պրոքսի ուժ՝ սիոնիստական ​​ռեժիմը

Այս տարածաշրջանում կա միայն մեկ պրոքսի ուժ կա՝ սիոնիստական ​​ռեժիմը, որի ձեռքով գաղութարարները ցեղասպանություն ու հանցագործություններ են իրականացնում։ ԻՐՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է Իդ ալ-Ֆիտր տոնական աղոթքի քարոզի (խութբայի) ժամանակ։

Ստորև ներկայացնում ենք Այաթոլլահ Խամենեիի ելույթի հիմնական կետերը.

* Տարածաշրջանի համարձակ ժողովուրդները մեղադրվում են որպես  պրոքսի ուժեր: Այս տարածաշրջանում կա միայն մեկ պրոքսի ուժ՝ սիոնիստական ​​ռեժիմը, որի ձեռքով գաղութատերերը ցեղասպանություն և հանցագործություններ են իրականացնում։

* Հանցավոր սիոնիստական ​​խմբավորումը պետք է արմատախիլ արվի Պաղեստինից, և Աստծո օգնությամբ դա տեղի կունենա։

* Հայտնի գործիչների սպանությունները սովորական սիոնիստական ​​պրակտիկա է, որին աջակցում են ԱՄՆ-ը և արևմտյան կառավարությունները:

* Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ նրանք սպառնում են վայրագություններ անել։ Եթե ​​նրանց կողմից թշնամական գործողություններ ձեռնարկվեն՝ ամերիկացիների և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից, նրանք, անշուշտ, կստանան հզոր հակահարված: Իրանի ժողովուրդը սադրիչներին կպատասխանի այնպես, ինչպես արել է մինչ այսօր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder