Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրման ժամկետը երկարաձգվել է
Այս տարի լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:
Ուշադրություն. հայտարարված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ:
Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ: Ստացված առաջարկները քննարկելու է հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը: