Ադրբեջանը գիշերային ժամերին անկանոն կրակահերթերով խախտել է հրադադարի ռեժիմը. Աբրահամյան
Քաղաքական
09:46 31/03/2025
Հայաստան

Ադրբեջանը գիշերային ժամերին անկանոն կրակահերթերով խախտել է հրադադարի ռեժիմը. Աբրահամյան

Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում:

Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել:

Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder