Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստուհիներով
Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանից առաջնությանը մասնակցում են 9 շախմատիստուհիներ՝
ՄԳ Էլինա Դանիելյան
ՄՎ Լիլիթ Մկրտչյան
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան
ԿՄԳ Մարիա Գևորգյան
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան
ԿՖՎ Աննա Խաչատրյան
Սոնա Կրկյաշարյան
Անի Նահապետյան
Գաբրիելա Հարությունյան
Առաջին խաղափուլը կմեկնարկի մարտի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին: