Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քվեաթերթիկների հաշվարկը դեռ չի ավարտվել ու լույսանջատումներ են, քվեաթերթիկներից հեռու չգնաք․ Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը, ով դիտորդական առաքելություն է իրականացնում Գյումրիում, ահազանգում է՝ Գյումրիում որոշ թաղամասեր հոսանքազրկվել են, իսկ կան տեղամասեր, ոտեղ հնարավոր է ձայների հաշվարկն ավարտված չէ։
Նա կոչ արեց լրագրողներին, վստահված անձանց հեռու չգնալ քվեաթերթիկներից, հետևողականությանություն դրսևորեն ու լինել ուշադիր։
«Սա առաջին անգամ չէ։ 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ևս լուսանջատումներ էին տեղի ունեցել, հազարավոր տեղամասային կենտրոնների պայմաններում ռեսուրս չունեինք վերահսկելու»,- ասաց Գ.Մելոյանը։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։