Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան հայ-թուրքական կարգավորման հեռանկարն այսօր օգտագործում է որպես խայծ. Կարեն Միրզոյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում ինչ նպատակներ է հետապնդում թուրք-ադրբեջանական զույգը։ Հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները՝ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների դեպքում։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Մարդիկ ուղղակի հոգնել են Էրդողանից։ Թուրքիայի սոցիալական ցանցերում շատ տարածված են տեսահոլովակները, որտեղ խոսում են երիտասրադները և ասում. «Մենք զզվել ենք այս մարդուց։ Մենք ծնվել ենք իր օրոք, մեծացել իր օրոք և չենք ուզում ծերանալ այս մարդու օրոք։ Մենք ուզում ենք փոփոխություն, ինքներս կառավարել մեր ճակատագիրը, այլ ոչ շարունակել լինել նրա ծառան»։
▪Յուրատեսակ մի նախապայման կա, որ այն Հայաստանը, որը Թուրքիայի հետ ունենալու է բաց սահմաններ, լինելու է բոլորովին ուրիշ Հայաստան՝ որտեղ հայերը մոռանալու են իրենց պատմության մասին։
▪Յուրատեսակ զոմբիացված մի զանգված, որը մտածելու է միայն փառավոր ապագայի մասին։
▪Թուրքիան հայ-թուրքական կարգավորման հեռանկարն այսօր օգտագործում է որպես յուրատեսակ խայծ՝ Հայաստանին խրախուսելու՝ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։
▪Հիշեցնեմ, որ երբ հայտարարվեց, թե խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, դրան անմիջապես հետևեց Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի հայտարարությունը, թե այն չի նշանակում, թե Թուրքիան անմիջապես հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ։
▪Ադրբեջանցիները պետք է վստահ լինեն, որ միայն այն ժամանակ, երբ նրանք կասեն՝ համաձայն են, նոր Թուրքիան կգնա այդ քայլին։
▪Էրդողանի այդ խորհրդականը՝ Աքիյ Քըլըչը, Հայաստանի հետ հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի զարմիկն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։