Սանկտ Պետերբուրգում բոմժերի թանգարան է բացվել
Հասարակություն
13:01 01/04/2025
Հայաստան

Սանկտ Պետերբուրգում բոմժերի թանգարան է բացվել

Սանտ Պետերբուրգի պատմական կենտրոնում անօթևան մարդկանց թանգարան է բացվել։

 

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այցելուների առաջին խումբը զբոսավարի հետ շրջել է ցուցահանդեսով, նրանց պատմել են Ռուսաստանում թափառաշրջիկության ծագման և դրա հետագա էվոլյուցիայի մասին:

 

Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել ոչ միայն 14-րդ դարի թափառականի, այլը սանկտպետերբուրգցի անօթևան մտավորականի կերպար՝ տեղավորված ջեռուցման խողովակների վրա, կամ  խորհրդային ոստիկանական բաժանմունքում անօթևան մարդու կերպար։

Թանգարանը  գտնվում է Գորոխովայա փողոցում՝ նկուղային հարկում, ունի մոտ 130 քմ մակերես, այն  առաջարկում է մեկ ժամ տևողությամբ էքսկուրսիաներ, ավելի ուշ նախատեսում են կազմակերպել անհատական այցելություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սանկտ Պետերբուրգում բոմժերի թանգարան է բացվել