Գյումրու քաղաքապետը կաշխատի ավագանու խիստ վերահսկողության ներքո. Պիպոյան
Հասարակություն
19:29 01/04/2025
Հայաստան

Գյումրու քաղաքապետը կաշխատի ավագանու խիստ վերահսկողության ներքո. Պիպոյան

 Ինչ կապ ունի Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները սպառողների իրավունքների հետ։ Հարցին «Իրազեկ սպառող» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա նշեց, որ թեև հետընտրական շրջանը շարունակվում է, սակայն ի վերջո Գյումրին կունենա քաղաքապետ և համայնքում առկա խնդիրները կդառնան  արդիական, այսինքն՝  քաղաքականից անցնում են այլ ֆոնի։

 «Խոսքերը գեղեցիկ են, իսկ գործերը հազվադեպ են լինում։ Ինչպես անել, որ խոսքերը գործ դառնան։ Կոնկրետ Գյումրիի դեպքում ունենք 33 մանդատ։ Ինչպես Գյումրիում իշխանություն ձևավավորել, որպեսզի համայնքը շահի։ Սրա համար կարևոր է, որպեսզի չձևավորվի կոալիցիա, այլ ընդամենը ընդդիմադիր ուժերը ձայն տան ավելի շատ ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուին»,- ասաց Պիպոյանը։

Նա մեջբերեց նաև մի թևավոր խոսք՝ համեմատելով  իշխանությանը տակառի մեջ դրված խնձորի հետ ․« Փչանում է մեկը, փչացնում է մնացածներին։ Բացարձակ իշխանությունը՝ բացարձակ է փչացնում, իսկ պարզապես իշխանությունը՝ պարզապես։ Այսինք՝ պաշտոնն ունի փչացնելու հատկություն»։

Պիպոյանի խոսքով՝ քչերի մոտ է հաջողվում հանրային վարկանիշը բարձրացնել, այլ ոչ թե՝ նվազեցնել։

Հաղորդումն ամբողջական՝ ստորև․

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder