«Ժողովուրդ». Փաշինյանն ում չի ներելու Փարաքարում ՔՊ-ի պարտության համար
Օրվա մամուլ
08:58 01/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն ում չի ներելու Փարաքարում ՔՊ-ի պարտության համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մարտի 30-ին Փարաքար համայնքում ՔՊ-ի խայտառակ պարտությունից հետո որոշ պաշտոնյաների գլխին սև ամպեր են կուտակվել:

 

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

 

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը մեղավորներից մեկին համարում է նաև Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին, որին առաջին անգամ վստահվել էր ընտրությունների կարևորագույն «օպերացիան», իսկ նա տապալեց:

Նշենք, որ վերը նշված երեք պաշտոնյաներն էլ Փաշինյանին փոխանցել էին, որ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեի որևէ խնդիր չունի, ու իրենք կարող են ժ/պ-ից ուղիղ համայնքապետի աթոռին նրան նստեցնել: Բայց արի ու տես, որ ՔՊ-ական պաշտոնյաները սխալ են զեկուցել իրավիճակը ու ՔՊ-ում շատ հնարավոր են համարում առաջիկայում նրանց պաշտոնանկությունները: Փաստորեն, առանց Փաշինյանի ուղիղ մասնակցության ՔՊ-ականների մոտ ոչինչ չի ստացվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանն ում չի ներելու Փարաքարում ՔՊ-ի պարտության համար