Մասկը հայտնել է, որ 2,5 միլիոն դոլար է տվել իր ենթադրյալ երեխայի մորը
Համացանց
10:05 01/04/2025
Աշխարհ

Մասկը հայտնել է, որ 2,5 միլիոն դոլար է տվել իր ենթադրյալ երեխայի մորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Էշլի Սենթ Քլերին՝ իր ենթադրյալ 13-րդ երեխայի մորը, տվել է 2,5 միլիոն դոլար և տարեկան լրացուցիչ ևս 500 հազար դոլար։ Մասկը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։ «Չգիտեմ՝ սա իմ երեխան է, թե ոչ, բայց դեմ չեմ պարզել։ Դա դատարանի որոշում չի պահանջում։ Թեև ես հաստատ չգիտեմ, բայց արդեն Էշլիին տվել եմ 2,5 միլիոն դոլար և լրացուցիչ տարեկան 500 հազար»,-գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։

Մինչ այս 26-ամյա ամերիկացի պահպանողական ակտիվիստ և գրող Էշլի Սենթ Քլերը լրագրողներին ասել է, որ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային և խնդրել հարգել նրա անձնական կյանքը։ Նրա խոսքով՝ երեխան արդեն հինգ ամսական է։ Ակտիվիստուհին խոստովանել է, որ այս մասին ավելի վաղ չի խոսել՝ երեխային ավելորդ ուշադրությունից պաշտպանելու համար։ Սենթ Քլերը խոստացել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի երեխան ապահով մեծանա։ Կինը կոչ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին «հարգել իր անձնական կյանքի գաղտնիությունը»։ Գրում է «Գազետա ռու»-ն։

Ինքը՝ Իլոն Մասկը, իր ևս մեկ երեխայի ծննդյան մասին լուրերին հրապարակայնորեն արձագանքել է մեկ բառով՝ «Վա՜յ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder