Վրաստանում «գենդեր» բառն իսպառ վերանում է օրենքներից
Իրավունք
18:08 01/04/2025
Տարածաշրջան

Վրաստանում «գենդեր» բառն իսպառ վերանում է օրենքներից

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել գործող 15 օրենքներից «գենդեր» բառի իսպառ վերացման օրենքին: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։

«Գենդերային հավասարությունը» փոխարինվել է «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» բառերով: «Գենդերային ինքնություն» հասկացությունը նույնպես իսպառ վերանում է օրենսդրությունից:

Խորհրդարանը երրորդ ընթերցումից հետո «Գենդերային հավասարության մասին» օրենքում փոփոխություններն ուղարկել է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին` ստորագրելու համար։ Կղավելաշվիլիի ստորագրելուց հետո այս օրենքն ուժի մեջ կմտնի օրենսդրական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո:

Գենդերային հետազոտողները այս փոփոխությունները գնահատում են որպես «հարգանքի տուրք ծայրահեղ աջ ընտրողներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder