Forbes. Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է
Տնտեսություն
16:47 01/04/2025
Աշխարհ

Forbes. Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է

Միլիարդատեր Իլոն Մասկը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում. Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է մոտ 342 միլիարդ դոլար։

Forbes-ի նոր վարկանիշում երկրորդ տեղում է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 216 միլիարդ դոլարով։ Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 215 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդում՝ Oracle Corporation-ի հիմնադիրներից Լարի Էլիսոնը 192 միլիարդ դոլարով ։

2024 թվականին ցուցակը գլխավորել է միլիարդատեր Բեռնարդ Առնոն, ում պատկանում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբին։ Այնուամենայնիվ, 2025 թվականին Առնոն և նրա ընտանիքը զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը՝ 178 միլիարդ դոլար կարողությամբ։

Ավելի քան 3000 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է ռեկորդային 16,1 տրիլիոն դոլար, հայտնվել է ամսագրի ցուցակում: Ինչպես նշում է Forbes-ը, առաջին անգամ երեք հոգի ունեն ավելի քան 200 միլիարդ դոլար կարողություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Forbes. Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է