Ադրբեջանցի գործընկերը մերժել է Խանդանյանի առաջարկը
Քաղաքական
11:42 01/04/2025
Հայաստան

Ադրբեջանցի գործընկերը մերժել է Խանդանյանի առաջարկը

«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝  ինձ «պոպուլիստ» անվանելով»,- X-ում գրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք՝ նա ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է  հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

«Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Իմ առաջարկը մնում է սեղանին։ Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», -  գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանցի գործընկերը մերժել է Խանդանյանի առաջարկը