75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է՝ ինչ ձերբակալված է. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
14:15 01/04/2025
Հայաստան

75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է՝ ինչ ձերբակալված է. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի իրավունքների պաշտպանությունը։ Քիչ առաջ նա տեսակցել է տարեց կնոջը ՁՊՎ-ում։

«Արցունքն աչքերին ասում է՝ բալա ջան, ինձ ինչի՞ են ըստեղ բերել։ Ի՞նչ պատասխանեմ։ Ընտրությունների օրը շատ վատ ձևով Հակակոռուպցիոնի օպերները, փոխարեն իրենց բուն գործով զբաղվեն, ընկել են 40 հազար դրամով միայնակ ապրող Կիմա տատիկների հետևից»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպանն ու նկատեց, որ իրավապահները Կիմա տատիկին ներկայացնում են դարի հանցագործ, նա արդեն երկու օր է՝ ձերբակալված է։

Մելիքյանի խոսքով, ձերբակակել, ապա բաց են թողել Կիմա տատիկի քեռու աղջկան՝ 90-ամյա կնոջը։ 

«Ուրեմն վերջին ձևով սպառնացել են, փակելու ենք քեզ, բանտերում փտելու ես, քաղաքական հարցեր են տվել՝ ի՞նչ գործ ունես էս ինչի, էն ինչի հետ»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ կնոջը կամերայի ներքո երկար հարցաքննել են առանց փաստաբանի։

Նրա խոսքով, եթե այդ տեսագրությունները չեն հայտնվել Civic-ում, ապա նշանակում է, որ հանցագործության նշույլ չկա։
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder