Սյունիքում՝ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում, հրդեհ է բռնկվել
Հասարակություն
11:43 02/04/2025
Հայաստան

Սյունիքում՝ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում, հրդեհ է բռնկվել

Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: 

Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սյունիքում՝ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում, հրդեհ է բռնկվել