Անահիտ Խալաթյանն ազատության մեջ է
Քաղաքական
13:43 02/04/2025
Հայաստան

Անահիտ Խալաթյանն ազատության մեջ է

Տատիկների գործով դատարանը մերժել է քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը:

«Տիկին Անահիտին ազատության մեջ է: Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը»,-գրում է  փաստաբան Արսեն Բաբայանը։

75-ամյա Կիմա տատիկի գործով դատական նիստը դեռ շարունակվում է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր, ՁՊՎ-ից նրան ուշացումով են դատարան բերել, ինչի հետևանքով նիստը սահմանվածից ուշ է սկսել։

Մելիքյանը հիշեցնում է, որ երեկ ժամը 23:59-ի դրությամբ անգամ ըստ քննչական մարմնի՝ վերացել է Կիմա տատիկին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը, քանի որ դատարան է ներկայացվել վարչական հսկողության, այլ ոչ թե կալանքի միջնորդություն, սակայն Կիմա տատիկը ձերբակալումից ազատ չի արձակվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder