Իսկ Գյումրին ի վերջո ի՞նչ է որոշել, տեսե՞լ եք...․ Արսեն Բաբայան
Քաղաքական
19:04 02/04/2025
Հայաստան

Իսկ Գյումրին ի վերջո ի՞նչ է որոշել, տեսե՞լ եք...․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է․

«- Կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:

2018թ.

- Կամ կասես, որ ես կլինեմ քաղաքապետ կամ Գյումրին քաղաքապետ չի ունեն:

2025թ.

Ոնց հասկանում եմ որոշ հայտնի շրջանակի համար էականը ոչ թե այն է, որ Նիկոլը չունենա Գյումրու քաղաքապետ, այլ՝ որ իրենց ուզած մարդը դառնա քաղաքապետ:

Լո՞ւրջ: Իսկ Գյումրին ի վերջո ի՞նչ է որոշել, տեսե՞լ եք... Եթե ասեք, թե որոշել է, որ ձեր թեկնածուն է քաղաքապետը, ապա հարց կառաջանա թե արդյո՞ք Գյումրու մեծամասնությունը հենց այդպես է որոշել:

Ինչ էլ հիմա փորձեք անել կա մի հստակ փաստ, որն ամենակարեւորն է. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder