Հայաստանի Գավաթ․ Նոան խոշոր հաշվով հաղթեց Գանձասարին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սպորտ
20:03 02/04/2025
Հայաստան

Հայաստանի Գավաթ․ Նոան խոշոր հաշվով հաղթեց Գանձասարին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին հանդիպմանը «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում այսօր ընդունել էր «Գանձասարին»:

Արմսպորտ-ի փոխանցմամբ՝ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 3-0 հաշվով՝ հօգուտ Ռուի Մոտայի թիմի։

Այսօրվա հանդիպումը «Նոան» հաղթեց 4-0 հաշվով։

Գոլերի հեղինակ դարձան Խուդավերդյանը, Այաշը, Չինարին ու Ալմեյդան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Վանը»,  «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder