Մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
22:13 02/04/2025
Հայաստան

Մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է

«ՕՐՀԱՍԱԿԱՆ

Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը և թե ինչեր են պատրաստվում անել նրանք՝ մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։

Այլ բառերով, եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք։

Վտանգն օրհասական է։

Դրա ֆոնին մնացած ամեն ինչ, կրկնում եմ, ամեն ինչ՝ անիմաստ է ու գրոշի արժեք չունի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder