Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այս պահին քաղաքականացված մարդիկ, որոնք հետևում են այս անցուդարձին, սպասում են մեկ մարդու հստակ պատասխանին ու դիրքորոշմանը»,-լրագրողների հետ հնդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին հաջորդող զարգացումներին։
Նրա խոսքով, այս ընտրություններում երկու ինտրիգ կար՝ արդյո՞ք ՔՊ-ն կկարողանա պահպանել իր իշխանությունն այդտեղ, այս հարցի լուծումը տրված է, ՔՊ-ն պարտված է, չունի գործընկեր կուսակցություն, իսկ երկրորդ ինտրիգը՝ ինչպիսի՞ն կլինի իշխանությունն ավագանիում։
«Փաստենք, որ ՔՊ-ն պարտվել է, այլ հարց է, թե ո՞վ է հաղթել։ Կարող են լինել ինչ-որ տարբերակներ, բայց ես դրանց մասին այս պահին չեմ ուզում խոսել, քանի որ տարբերակները բազմաթիվ են»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նրա ներկայացմամբ, տարբերակներից մեկն էլ այն է, եթե Մ. Գրիգորյանը որոշի չաջակցել Վ. Ղուկասյանին քաղաքապետ դառնալու հարցում, ապա դա կբերի քաղաքական փակուղու, չի բացառվի նոր ընտրությունների անցկացումը։
Անդրադառնալով դատախազության կողմից Վ. Ղուկասյանի ձայնով հրապարակված ձայնագրության առթիվ քրեական վարութի հարուցմանը, Վ. Հակոբյանն ասաց, «ժողովրդավարական բաստիոն» հռչակված Հայաստանում իմաստ չկա իշխանութունն ընտրությունների վրա մեծ ներազդեցություն ունեն՝ հաշվի առնելով, թե հետընտրական շրջանում ինչ մեթոդներ կարող են օգտագործվել ընտրության մասնակիցներ ու հաղթող թեկնածուների դեմ։
«Ինչպես ցույց տվեցին մի քանի ընտրություններ՝ Վանաձորում, Ալավերդիում, Փարաքարում ու այլ բնակավայրերում, հաղթող թեկնածուին կամ զրկում են ազատությունից, կամ չեն թողնում աթոռին մոտենալ, կամ էլ քաղաքական անասնագողությամբ հարց են լուծում։ Այստեղ էլ հաղթող թեկնածուն անթերի չէ խոցելիության տեսանկյունից։
«Բայց միտումն այն է, որ ընտրություններով այս իշխանությունները չեն կարողանում վերարտադրվել»,-ասաց քաղտեխնոլոգը։