Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար կդառնա արդարադատության նախարար Օխանաշվիլին
Քաղաքական
12:14 02/04/2025
Տարածաշրջան

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար կդառնա արդարադատության նախարար Օխանաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է արդարադատության ներկայիս նախարար Անրի Օխանաշվիլուն։

«Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում պարոն Անրի Օխանաշվիլիի թեկնածությունը կներկայացվի Վրաստանի խորհրդարանին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին պաշտոնավարման ավարտից մի քանի ամիս առաջ լքել է պաշտոնը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder