Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոկորդիլոսներով լցված գետը համարել է ոչ պիտանի Ավստրալիայում 2032 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար
Կանոեի միջազգային ֆեդերացիան (ICF) Ավստրալիայում Ֆիցրոյ գետը, որը լի է կոկորդիլոսներով, համարել է ոչ պիտանի 2032 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար:
Ավելի վաղ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի իշխանություններն առաջարկել էին Օլիմպիական խաղերի ժամանակ Ֆիցրոյում թիավարության մրցումներ անցկացնել։ Սակայն, ինչպես հաղորդում է ABC-ն, տեղանքը տեխնիկական փորձաքննությունը չի անցել։
«Այն ներկայումս չի համապատասխանում միջազգային միջոցառումների անցկացման ICF չափանիշներին: Մենք զարմացանք, որ այս վայրն էր ընտրվել՝ հաշվի առնելով այլ պոտենցիալ վայրերի մանրակրկիտ ուսումնասիրությունը»,- հեռուստաալիքը մեջբերել է ICF-ի հայտարարությունը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բացի այն, որ գետում կան կոկորդիլոսներ, ունի նաև ուժեղ հոսանք, որի բացակայությունը Թիավարության միջազգային ֆեդերացիայի պահանջներից է։
Նշվում է, որ վերջին տարիներին այնտեղ մարզվել են Ավստրալիայի օլիմպիական թիավարության հավաքականի անդամները և այնտեղ պարբերաբար անցկացվում են համալսարանական մրցումներ։ Իշխանությունները կարծում են, որ տեղանքն արդեն «ապացուցել» է մրցումներ ընդունելու իր կարողությունը։