Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավերիչ երկրաշարժի հետևանքով 4639 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 373 մարդ այս պահին համարվում է անհետ կորած։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ բնական աղետի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում և Թաիլանդում տեղի էր ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սագաինգ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։