Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տատիկների գործով դատարանը մերժել է քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը:
«Տիկին Անահիտին ազատության մեջ է: Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
75-ամյա Կիմա տատիկի գործով դատական նիստը դեռ շարունակվում է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր, ՁՊՎ-ից նրան ուշացումով են դատարան բերել, ինչի հետևանքով նիստը սահմանվածից ուշ է սկսել։
Մելիքյանը հիշեցնում է, որ երեկ ժամը 23:59-ի դրությամբ անգամ ըստ քննչական մարմնի՝ վերացել է Կիմա տատիկին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը, քանի որ դատարան է ներկայացվել վարչական հսկողության, այլ ոչ թե կալանքի միջնորդություն, սակայն Կիմա տատիկը ձերբակալումից ազատ չի արձակվել։