Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսկանդարյան. Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, Իրանի խնդիրն է պահպանել իր դիրքերը տարածաշրջանում
«Իրանը փորձում է պահպանել հարաբերությունների մակարդակը միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: Այնպես չէ, որ դա նոր բան է։ Իրանի համար երկրները շատ տարբեր են՝ շատ տարբեր փոհարաբերություններով: Բայց այս մյուս երկիրը կարևոր է Իրանի համար»,- Երևանում ընթացող «Հայք-Իրան-հազարամյա հարեվանություն» թեմայով միջազգային կոնֆերանսի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատախանելով հարցին՝ Իրանը փորձո՞ւմ է տարածաշրջանում հակակշիռ դառնալ Թուրքիային։
Նրա խոսքով, հիմա չափազանց բարդ ժամանակաշրջանը է. «Նկատի ունեմ Իրանի համար էլ, ոչ միայն Հարավային Կովկասի համար։ Փոխվում է տարածաշրջանի կոնֆիգուրացիան, փոխվում է աշխարհագրությունը։ Թուրքիան իսկապես հզորանում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում (Սիրիա, Լիբանան): Միջերկրական ծովի հարավում շատ հետաքրքիր դինամիկա է զարգանում՝ նկատի ունեմ իսրայելա-սիրիական սահմանը, իսրայելա-լիբանանյան սահմանը և այլն:
Այս պայմաններում Իրանի համար շատ կարևոր է, որ, նվազագույնը, չկորցնի իր շուրջ դիրքերը, և հավանաբար դրանով է բացատրվում այն քաղաքականությունը, որը տարվում է»։
«Տեսնենք, թե ինչպես կստացվի: Դա կախված է շատ բաներից՝ սկսած ուկրաինական պատերազմից մինչև ԱՄՆ դիրքորոշումը: Բայց ժամանակները հիմա բավականին հետաքրքիր են, ես կասեի՝ բուռն։
Իրանի և Թուրքիայի միջև ինչ-որ հավասարակշռություն գոյություն է ունեցել դարեր շարունակ։ Բայց հիմա, կրկնում եմ, թուրքական ազդեցությունը մեծանում է։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, կախված են նշածս տարրերից»,- ասաց Ա. Իսկանդարյանը։