Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսկ միգուցե՞ առողջապահության նոր փուլ անցնելու համար պետք է դուք հրաժարական տաք. Անուշ Պողոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին
«Առողջապահության նախարարը հայտարարում է , թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և ուռուցքաբանության ազգային ինստիտուտների տնօրենները, շատ լավ են աշխատել, բավականին զարգացրել են այդ ԲԿ-ները, բայց ժամանակն է նոր փուլի ացնել և նոր կազմակերպչական ջիղեր ներդնել և դրա համար էլ որոշել է կատարել փոփոխություններ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով բժշկական 2 կենտրոնների տնօրենների հեռացման մասին Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը։
Նա նշեց, որ առողջապահության նախարարը չի ժխտել, որ ԲԿ-ներից մեկի տնօրենի պաշտոնում դիտարկել են ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։
Պողոսյանը նաև նշեց, որ ինչպես Նարեկ Զեյնալյանը, այնպես ել մյու ԲԿ-ի տնօրենի թեկնածու փոխնախարարը հայտարարում են թե դեռ իրենց նման առաջարկ չի արվել։
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը տարակուսում է այդ պատասխաններից՝ հիշեցնելով, որ ԲԿ-ների տնօրենները ոչ թե նախարարի կողմից են նշանակվում, այլ մրցույթի արդյունքներով ընտրվում։
«Իսկ միգուցե՞ առողջապահության նոր փուլ անցնելու համար պետք է դուք հրաժարական տաք»,-Անահիտ Ավանեսյանին դիմեց Պողոսյանը՝ կարծիք հայտնելով, որ նոր նախարարն ավելի լավ կաշխատի։