«Ժողովուրդ». ՔՊ-ականները դեմ լինելով կողմ են քվեարկել
Օրվա մամուլ
09:10 03/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականները դեմ լինելով կողմ են քվեարկել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անցած հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր արել: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել  խմբակցության փակ նիստի ժամանակ:

 

Պարզվում է՝ մի խումբ ՔՊ-ականներ բավականին կոպիտ և դեմ են արտահայտվել դատախազ Աննա Վարդապետյանի բերած միջնորդությանը, ըստ որի պետք է երկու պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին զրկեին անձեռնմխելիությունից։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներից դեմ են արտահայտվել պատգամավոր Արսեն Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանը, որոնք նշել են, որ դատախազի բերած հիմքերը բավականին թույլ են 2 պատգամավորի դեպքում էլ, և պետք չէ գնալ այդ քայլին։

 

Պատգամավորները, սակայն, ստիպված են եղել քվեարկել, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն «հրահանգ-վերաբերմունք» էին ստացել, որ իրենք պետք է այդ 2 պատգամավորներին անպայման զրկեն անձեռնմխելիությունից և դատախազ Վարդապետյանին «ձեռնունայն չթողնեն»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ականները դեմ լինելով կողմ են քվեարկել