Թրամփը «հասավ մեր տներին». Հայկազ Ֆանյան
Տնտեսություն
08:45 03/04/2025
Աշխարհ

Թրամփը «հասավ մեր տներին». Հայկազ Ֆանյան

Հայաստանցի տնտեսագետներն ահազանգում են՝ Թրամփը «հասավ մեր տներին»։

«2024թ-ին ԱՄՆ-ն Հայաստանից ներմուծել է մոտ $129 մլն-ի ապրանք, որից 74 մլնը ադամանդ, վերջին տվյալներով Հայաստանից ներմուծված ադամանդի վրա ԱՄՆ-ն կիրառում էր 0% մաքսատուրք, որն այսուհետ դարձավ 10%»,-գրել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

Սուրեն Պարսյանն էլ նույն թեմայով գրել է.

«Ապրիլի 2-ից ԱՄՆ-ն սահմանել է ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքերը ըստ երկրների, նվազագույն մաքսատուրքը 10 տոկոս է, առավելագույնը` 82 տոկոս:   Հատկանշական է, որ Հայաստանից ներմուծվող ադամանդի նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է 10 տոկոս մաքսատուրք»։



Աղբյուրը`Panorama.am
Placeholder