Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու կա. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
17:18 03/04/2025
Աշխարհ

Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու կա. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր պատերազմի վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվական հոսքերի հսկայական աղմուկի հորձանուտում առայժմ լայնածավալ պատերազմի մասին խոսելն անժամանակ է։ 

Սպիտակ տան անանուն աղբյուրների վրա հղմամբ՝ արևմտյան ԶԼՄ-ներում արտահոսքեր են տեղի ունենում առ այն, որ նախագահ Թրամփը լրջորեն է մոտենում անուղղակի բանակցություններ (https://t.me/vardan_voskanyan/1164) սկսելու Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նման գործընթացը բացառելն անհնար է։ 

Սրան զուգահեռ, սակայն, կողմերը կոշտացրել են հռետորաբանությունը և ավելացրել ռազմական պատրաստությունները, որոնք, այդուամենյնիվ, ցուցիչ չեն, որ ամեն ինչ հենց այս պահին վստահաբար ընթանում է Իրան-ԱՄՆ լայնածավալ ռազմական բախման հանգեցնելու սցենարով։ 

Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու այնուամենայնիվ կա՝ Նեթանյահուի վարչակարգը, ուստի չպետք է ամբողջությամբ բացառել, որ վերջինիս հնարավոր սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որից կբռնկվի մերձավորարևելյան «վառոդի տակառը»:  

Բայց այստեղ էլ հայտնվել է լրացուցիչ զսպող հանգամանք, Սիրայում թուրքական զորքերի առաջխաղացումը և հատկապես ՀՕՊ համակարգերի տեղակայումը, որը զգալիորեն ավելացնում է հենց սիրիական հողի վրա կամ օդում թուրք-իսրայելական բախման վտանգը։ 

Այնպես որ, Մերձավոր Արևելքում, ինչպես գրեթե միշտ, իրավիճակը շատ բարդ է, իսկ այժմ՝ նաև չափազանց դինամիկ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder