Չի ասում՝ պատերազմը պարտվեցի, ասում է՝ նախկիներն են մեղավոր․ արցախցի
Հասարակություն
18:58 03/04/2025
Հայաստան

Չի ասում՝ պատերազմը պարտվեցի, ասում է՝ նախկիներն են մեղավոր․ արցախցի

«Միակ փրկությունը, միակ ելքը, միակ ճանապարհը արցախցիների հայ ժողովրդիությունն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության դիմաց հավաքված արցախցիներից մեկը։

« Էսօրվա ճղճիմ իշխանությունները, կառավարությունը, որ գրածը Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարություն չէ: Դա Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների մասնաճյուղն է, ֆիլյալն է Հայաստանում: Նստած հայատյաց քաղաքականությունը տանում,Տավուշի գյուղերն է տալիս։ Մեր տարածքում նստած է թուրքը, ադրբեջանցին: Ասա՝ դուրս եկեք, որից հետո նստենք խոսելու: Չի ասում,փոխարենն  ասում է՝ դե 10 ամիս ձյուն է լինում»,- ասաց նա։

 Արցախցին Փաշինյանին նաև հիշեցրեց․ «Ինքը չէ՞ր, որ 19 թ-ին եկավ Ստեփանակերտ, Արցախ, մեր հրապարակում 2 ժամ չգիտեմ ինչ բարբաջեց, խոսեց, ասում էր՝ վերջը Արցախը  Հայաստան է և վերջ: Դրանք չեն իմացել՝ Սերժ Սարգսյանը, Քոչարյան Ռոբերտը, Լևոն Տեր-Պետրոսյանը, չեն իմացել, որ Արցախը  Հայաստան է: Չի ասում՝ 44-օրյա պատերազմը տանուլ տվի, պարտվեցի: Մեր Սահմանադրությամբ գլխավոր գերագույն հրամանատարը ասում է՝ նախկիններն են մեղավոր:Ինչ լինում է՝ նախկիններն են մեղավոր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder