Իսկ միգուցե՞ առողջապահության նոր փուլ անցնելու համար պետք է դուք հրաժարական տաք. Անուշ Պողոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին
Առողջություն
23:18 03/04/2025
Հայաստան

Իսկ միգուցե՞ առողջապահության նոր փուլ անցնելու համար պետք է դուք հրաժարական տաք. Անուշ Պողոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին

«Առողջապահության նախարարը հայտարարում է , թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և ուռուցքաբանության ազգային ինստիտուտների տնօրենները, շատ լավ են աշխատել, բավականին զարգացրել են այդ ԲԿ-ները, բայց ժամանակն է նոր փուլի ացնել և նոր կազմակերպչական ջիղեր ներդնել և դրա համար էլ որոշել է կատարել փոփոխություններ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Առողջության իրավունք»  ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով բժշկական 2 կենտրոնների տնօրենների հեռացման մասին Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը։

Նա նշեց, որ առողջապահության նախարարը չի ժխտել, որ ԲԿ-ներից մեկի տնօրենի պաշտոնում դիտարկել են ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։

Պողոսյանը նաև նշեց, որ ինչպես Նարեկ Զեյնալյանը, այնպես ել մյու ԲԿ-ի տնօրենի թեկնածու փոխնախարարը հայտարարում են թե դեռ իրենց նման առաջարկ չի արվել։

«Առողջության իրավունք»  ՀԿ-ի նախագահը տարակուսում է այդ պատասխաններից՝ հիշեցնելով, որ ԲԿ-ների տնօրենները ոչ թե նախարարի կողմից են նշանակվում, այլ մրցույթի արդյունքներով ընտրվում։

«Իսկ միգուցե՞ առողջապահության նոր փուլ անցնելու համար պետք է դուք հրաժարական տաք»,-Անահիտ Ավանեսյանին դիմեց Պողոսյանը՝ կարծիք հայտնելով, որ նոր նախարարն ավելի լավ կաշխատի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսկ միգուցե՞ առողջապահության նոր փուլ անցնելու համար պետք է դուք հրաժարական տաք. Անուշ Պողոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին