Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լուվրը ֆրանսիական քաղաքների առևտրի կենտրոններում կցուցադրի արվեստի գլուխգործոցների պատճեննեը
Լուվրը և Unibail-Rodamco-Westfield ընկերությունը սկսել են Le Louvre au Center նախագիծը («Լուվրը կենտրոնում»): Ֆրանսիայի մի շարք քաղաքների առևտրի կենտրոններում կբացվի J’habite au Louvre «Ես ապրում եմ Լուվրում» ցուցահանդեսը, որը ներկայացնում է թանգարանն ու նրա հավաքածուները։
Artguinde.com-ի հաղորդմամբ, ցուցահանդեսներին կներկայացվեն թանգարանի հավաքածուից 22 նմուշների երկչափ և եռաչափ վերարտադրություններ, այդ թվում, օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» և Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի կտավներից։ Այցելուները կարող են նաև մասնակցել անվճար միջոցառումների (խաղեր, վարպետության դասեր ամբողջ ընտանիքի համար):