ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Պարույր Հովհաննիսյանը նոր պաշտոն ստացավ
Քաղաքական
17:30 04/04/2025
Հայաստան

ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Պարույր Հովհաննիսյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նխված է Խաչատուրյանի հրամանագրով։ 

Հիշեցնենք, որ այսօր Պարույր Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Պարույր Հովհաննիսյանը նոր պաշտոն ստացավ