Կղավելաշվիլիի առաջին այցը կլինի Ադրբեջան, երկրորդը` Հայաստան
Քաղաքական
20:54 03/04/2025
Տարածաշրջան

Կղավելաշվիլիի առաջին այցը կլինի Ադրբեջան, երկրորդը` Հայաստան

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Կղավելաշվիլիի ծրագրած այցերի մասին տեղեկություն է հրապարակել նրա միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան։

Նշենք, որ այս երկու երկրներ այցելել է նաև «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` 2024 թվականի ընտրություններից հետո։  Մարտի 20-ին ևս նա այցելել է Երևան և ներկա է եղել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կղավելաշվիլիի առաջին այցը կլինի Ադրբեջան, երկրորդը` Հայաստան