Եվրոպայում հայտարարում են «ամերիկյան դարաշրջանի վերջ»
Տնտեսություն
15:20 04/04/2025
Աշխարհ

Եվրոպայում հայտարարում են «ամերիկյան դարաշրջանի վերջ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելը կարող են հանգեցնել «ամերիկյան դարի ավարտին»։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Euractiv-ը։

«ԱՄՆ սակագները ներկայացնում են «ռեժիմի էական փոփոխություն», որը պոտենցիալ «կնշանակի ամերիկյան դարի վերջը»,- ասվում է հրատարակության մեջ:

Euractiv-ը մեջբերում է ամերիկյան Eurasia Group խորհրդատվական ընկերության մենեջերներից մեկի կարծիքը, որ Վաշինգտոնի վարչակազմի այս տնտեսական քաղաքականության արդյունքը կարող է լինել համաշխարհային ասպարեզում դոլարի դիրքերի թուլացումը։

Մինչ այս Politico-ն գրել էր, որ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը կանդրադառնան դեպի ԱՄՆ եվրոպական արտահանման 70%-ի վրա՝ մոտ 380 մլրդ եվրո արժողությամբ։

Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի կողմից բոլոր պետությունների վրա փոխադարձության սկզբունքով մաքսատուրքերի սահմանումը կնշանակի Միացյալ Նահանգների տնտեսական անկախության սկիզբը։ Նրա խոսքով, այն, ինչ «երկրներն անում են ԱՄՆ-ի հետ, Վաշինգտոնը կանի նրանց հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder