Թուրքիայում խաբեբաները 1,3 մլն դոլարի կեղծ գանձերի քարտեզներ են վաճառել և ձերբակալվել
Իրավունք
15:20 04/04/2025
Տարածաշրջան

Թուրքիայում խաբեբաները 1,3 մլն դոլարի կեղծ գանձերի քարտեզներ են վաճառել և ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել են խաբեբաները, ովքեր թալանել են մարդկանց՝օգտվելով նրանց արագ հարստանալու ցանկությունից՝ վաճառելով կեղծ գանձերի քարտեզներ, գրում է Oddity Central-ը։

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ խաբեբաների, որոնք մարդկանց վաճառում էին կեղծ գանձերի քարտեզներ և գումար կորզում «անգին» գտածոներ վաճառելու նպատակով նրանց օգնություն ցուցաբերելու համար։

Գործողությունն իրականացվել է երկրի ինը նահանգներում, որի ընթացքում ձերբակալվել են տասնյակ խաբեբաներ։ Նախնական տվյալներով՝ նրանց զոհերը գյուղական բնակավայրերի բնակիչներ են եղել, իսկ ընդհանուր վնասը գերազանցել է 1,3 մլն դոլարը։

Խաբեբաները ճանապարհորդում էին գյուղերով՝ տեղացիներին առաջարկելով ձեռքով գծված «հնագույն» գանձերի քարտեզներ գնելու հնարավորություն: Թուղթն արհեստականորեն հնեցվել է, իսկ քարտեզներում նշված են եղել տուժածներին ծանոթ իրական վայրեր։ Հանցագործները ներկայացել են որպես տեղանքին անծանոթ մարդիկ, պատճառաբանելով տարածքից անտեղյակությունը, առաջարկել են վաճառել քարտեզը։ Եթե ​​մարդը համաձայնել է ու սկսել է փնտրել, խաբեբաները նորից կապ են հաստատել։

«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, եԵրբ տուժողը հայտնել է, թե իրենք գտել են «գանձը»՝ սովորաբար ոսկեզօծ կեղծված իրեր, խաբեբաները ներգրավում էին հանցակից, որը ներկայանում էր որպես հոգևորական: Նա տեսազանգով «հաստատում է» գտածոյի արժեքը, սակայն պնդում, որ այն Թուրքիայում անհնար է վաճառել՝ մշակութային արժեք լինելու պատճառով։ Փոխարենը նա օգնություն է առաջարկել արտերկրում վաճառելու հարցում՝ պահանջելով ծառայությունների համար կանխավճար։ Գումարը ստանալուց հետո հանցագործներն անհետացել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder