Ծովակ գյուղի բանկիչը հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ
Իրավունք
16:54 04/04/2025
Հայաստան

Ծովակ գյուղի բանկիչը հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բանկիչ մեկ ամիս առաջ իր բնակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն: Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և տեղափոխել։ Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

`

Աղբյուրը`Panorama.am
Placeholder