«Հրապարակ». Փաշինյանը փորձում է քավության նոխազներ գտնել՝ պարտության մեղավոր նշանակելով բավարար հեղինակություն չունեցող ՔՊ-ականներին
Օրվա մամուլ
08:39 04/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը փորձում է քավության նոխազներ գտնել՝ պարտության մեղավոր նշանակելով բավարար հեղինակություն չունեցող ՔՊ-ականներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վերնախավն ուշքի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից։ Փարաքարցի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից բացի քարոզարշավին ներգրավված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, արշալույսցի Թագուհի Ղազարյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ՔՊ-ականներ: Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքին Նարեկ Մկրտչյանն այնքան վստահ էր, որ «Հրապարակին» ասաց՝ կոալիցիայի խնդիր չենք ունենա, 50 + ձայնով հաղթելու ենք։

 

Իրականությունից կտրված և պարտությունից շոկի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխազներ գտնել՝ պարտության մեղավոր նշանակելով այդ ՔՊ-ականներին, որ բավարար հեղինակություն չունեն: Իսկ ՔՊ-ականները վստահ են, որ սա ոչ թե ՏԻՄ, այլ ինչ-որ իմաստով համապետական ընտրություն էր, և ընտրել են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժին, այսինքն` Փաշինյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder