«Հրապարակ». Փաշինյանին չեն առարկել, որ Գյումրու պարտության և հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է
Օրվա մամուլ
08:42 04/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանին չեն առարկել, որ Գյումրու պարտության և հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաև՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ըստ այդմ՝ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին: Ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են, վարչության անդամների կարծիքով, ամենավատն աշխատում։ Բնականաբար, չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության և հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի` ձուկը գլխից է հոտում, ու առաջին հերթին պետք է «գլխից» ազատվել։

 

Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաև ՔՊ ֆրակցիայում, այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ, և ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ ընդառաջելով լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել:

 

Իսկ երեկ Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձևակերպել էին՝ «Գյումրիում ՔՊ պարտության հարցը», ապա փոխել էին: Հավանաբար` սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել ևս՝ դրան վերբալ ձևակերպում տալը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder