ՄԱԿ. Արհեստական բանականության պատճառով հարուստների և աղքատների միջև անջրպետը կմեծանա
Աշխարհում
16:20 04/04/2025
Աշխարհ

ՄԱԿ. Արհեստական բանականության պատճառով հարուստների և աղքատների միջև անջրպետը կմեծանա

Ավտոմատացման և արհեստական ​​բանականության զարգացումը բացասական հետևանքների կհանգեցնի մասնագիտությունների 40%-ի համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցին։

Ըստ վերլուծաբանների, մինչև 2033 թվականը ԱԲ-ի շուկայական արժեքը կարող է հասնել 4,8 տրիլիոն դոլարի։ Այդ տեխնոլոգիան նպաստում է արտադրողականության աճին և թվային վերափոխմանը, սակայն UNCTAD-ը նախազգուշացնում է աշխատաշուկայի վրա ավտոմատացման հնարավոր ազդեցության մասին:

Այսպիսով, ԱԲ-ն կարող է ազդել աշխարհում աշխատատեղերի մինչև 40%-ի վրա: Ավելին, տեխնոլոգիաների տնտեսական օգուտները կբաշխվեն անհավասարաչափ, ինչը կարող է սրել գլոբալ անհավասարությունը։ Զեկույցում նշվում է, որ արհեստական ​​բանականության օգտագործումը հաճախ նպաստում է կապիտալին, ոչ թե աշխատանքին՝ նվազեցնելով զարգացող երկրներում ցածր աշխատավարձով աշխատուժի մրցունակությունը:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ը նաև ուշադրություն է հրավիրում երկրների միջև տեխնոլոգիաների զարգացման անհավասարակշռության վրա։ Այսպիսով, արհեստական ​​ինտելեկտի ոլորտում հետազոտությունների և զարգացման վրա կատարվող համաշխարհային ծախսերի 40%-ը կենտրոնացած է հարյուր ընկերությունների վրա, հիմնականում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից։ Տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Apple-ը, Nvidia-ն և Microsoft-ը, ունեն շուկայական կապիտալիզացիա, որը համեմատելի է ամբողջ աֆրիկյան մայրցամաքի ՀՆԱ-ի հետ, ինչը կարող է մեծացնել երկրների միջև տեխնոլոգիական բացը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder