Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչու են իշխանականները սրտատրոփ սպասում ՍԴ որոշմանը Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի: ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է ՄԻԵԴ դատավոր և մոտ ապագայում պետք է դադարեցնի ՍԴ անդամի լիազորությունները։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին և ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։
Այս հիմքով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, դեռևս 2022-ին, դիմել են ՍԴ՝ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար, սակայն ՍԴ-ն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը` դիմելով մե՛կ Վենետիկի հանձնաժողովին, մե՛կ` դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում: Եվ այժմ ոչ միայն նախկինները, այլև հենց իրենք՝ իշխանականներն են սրտատրոփ սպասում ՍԴ որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել և այս օրենքի լիակատար «շահառուներից» են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։