Ինչո՞ւ է ծնկահոդը «ծերանում» անգամ երիտասարդ տարիքում
Առողջություն
11:20 04/04/2025
Հայաստան

Ինչո՞ւ է ծնկահոդը «ծերանում» անգամ երիտասարդ տարիքում

Շատերը կարծում են, որ ծնկահոդի խնդիրները սկսվում են միայն մեծ տարիքում, բայց իրականում ծնկահոդը սկսում է «ծերանալ» նույնիսկ 25-30 տարեկանից։

Բժիշկ- ռադիոլոգ՝ Օֆելյա Ալիխանյանը ներկայացնում է, թե ինչն է «մաշում» ծնկահոդը․

Ավելորդ քաշը – Ամեն 1 կգ ավելորդ քաշը 4 անգամ ավելացնում է ծնկահոդի ծանրաբեռնվածությունը։

Նստակյաց կենսակերպը – Չշարժվող ծնկահոդը արագորեն կորցնում է իր առաձգականությունը։

Վնասվածքները – Անգամ փոքրիկ վնասվածքները կարող են աստիճանաբար բերել արտրոզի զարգացման։

Վատ կոշիկները – Անհարմար կամ բարձրակրունկ կոշիկները փոխում են ծանրաբեռնվածության բաշխումը՝ վնասելով ծնկահոդը։

Ինչպես պահպանել ծնկահոդը երիտասարդ․

.Մարզվեք – Հատուկ վարժություններ ծնկահոդի համար՝ առանց այն գերծանրաբեռնելու։

. Հետևեք քաշին – Նվազեցրեք ծնկահոդի վրա ճնշումը։

. Ուշադրություն դարձրեք ցավին – Եթե ծնկի ցավը հաճախակի է կամ երկարատև, մի անտեսեք այն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder