Կրեմլը գնահատել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման սպառնալիքը
Քաղաքական
14:20 04/04/2025
Տարածաշրջան

Կրեմլը գնահատել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման սպառնալիքը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճը։

«Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է քննարկվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով և, իհարկե, կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է բացարձակապես զսպվածություն պահպանեն»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ բոլոր հարցերը քննարկելիս կողմերը պետք է կենտրոնանան դիվանագիտական ​​ջանքերի վրա։

«Մենք այժմ զբաղվում ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ, սակայն Իրանը նաև մեր գործընկերն է, մեր դաշնակիցը, որի հետ մենք ունենք շատ զարգացած և բազմակողմ հարաբերություններ»,-«Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին նշել է Պեսկովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder