Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աֆղանստանում, ենթադրաբար, գտել են աշխարհի ամենատարեց տղամարդուն
Հարյուր տարեկանն անց բնակիչը, որըենթադրաբար 140 տարեկան է, ապրում է արևելյան Աֆղանստանի Խոստ նահանգում և կարող է լինել աշխարհի ամենատարեց մարդը։ Այդ մասին հաղորդում է Tolo news լրատվական պորտալը:
Աքել Նազիրը, ով կարող է ճանաչվել Երկիր մոլորակի ամենաերկարակյաց մարդը, ունի 100 հոգանոց ընտանիք։ Նա հաճախ է տեղաշարժվում Խոստի երկու շրջանների՝ Սաբարիի և Յակուբիի միջև։ Նազիրը Tolo news-ին պատմել է, որ ինքը մոտ 30 տարեկան է եղել, երբ Աֆղանստանը անկախացել է Բրիտանիայից և հստակ հիշում է Աֆղանստանի թագավոր Ամանուլլահ Խանի կառավարման շրջանը, ինչպես նաև բրիտանական տիրապետությունից անկախանալու օրվա տոնակատարությունները:
Հրապարակման համաձայն՝ Խոստի իշխանությունների արձագանքը սենսացիոն լուրերին չի ուշացել։ Նահանգապետի մամուլի քարտուղար Մուստագֆար Գորբազը պորտալին ասել է, որ իր մոտ կուղարկվի հատուկ տեխնիկական խումբ՝ ծերունու տարիքը ստուգելու համար: Եթե նրա մասին տեղեկությունը հաստատվի, ապա նրան ոչ միայն հատուկ բժշկական օգնություն կցուցաբերվի, այլև ջանքեր կգործադրվեն նրա անունը համաշխարհային ռեկորդների գրքերում ներառելու համար, պարզաբանել է հրատարակությունը։
«Մենք նախատեսում ենք ՔԿԱԳ վարչություն ուղարկել տեխնիկական խումբ՝ պարզելու այս տարեց մարդու տարիքը, որը կարող է լինել 140 տարեկան: Եթե դա հաստատվի փաստաթղթերով կամ հաշվարկներով, մենք կաշխատենք նրան գրանցել որպես աշխարհի ամենատարեց մարդ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է պաշտոնյան։