Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օրով կմեկնի Բելգիա։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ապրիլի 15-17-ըԳրիգորյանի հետ Բրյուսել կգործուղվեն նաև նրա օգնականներ Սևակ Ղահրամանյանը և Կոնստանտին Ղազարյանը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված, այդ թվում ներկայացուցչական ծախսերի հատուցումը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ։