Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ այսօր հարցաքննվել է գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը
Քաղաքական
23:10 04/04/2025
ԼՂՀ

Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ այսօր հարցաքննվել է գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը

Բաքվում այսօր տեղի է ունեցած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ կազմակերպած դատական ֆարսի ընթացքում «հարցաքննվել» է Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։

Մանուկյանը խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի հետ իր հարաբերությունների մասին։

Մանուկյանը պատմել է, որ Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է իր մեքենայում։

«Հինգ հոգով էինք, զրուցում էինք, Վարդանյանն էլ այնտեղ էր, հարցրի՝ ի՞նչ եք անելու։ Նա հարցրեց՝ իր մեքենայում տեղ կա՞։ Ես ասացի՝ «հարևանն էլ է ուզում մեզ հետ գալ»։ Զանգահարեցի կնոջս ու հարցրի՝ վստա՞հ է, որ հարևանը կգա, նա ասաց՝ «ոչ, որդին գտել է մեքենա»: Վարդանյանին ասացի, որ մեքենայի մեջ տեղ կա։ Հետո մեզ կանգնեցրին Լաչինի սահմանային անցակետում»,- պատմել է Դավիթ Մանուկյանը։

Հաջորդ դատական բեմականացումը տեղի է ունենալու ապրիլի 7-ին։

Ըստ որոշ տվյալների ներկայում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են 23 հայ գերեվարված, այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ այսօր հարցաքննվել է գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը