Կիբեռանվտանգության ապահովումը հրամայական է անհատի, հասարակության և պետության զարգացման համատեքստում. Շանթ Քասարջյան
Կրթություն, գիտություն
22:12 04/04/2025
Հայաստան

Կիբեռանվտանգության ապահովումը հրամայական է անհատի, հասարակության և պետության զարգացման համատեքստում. Շանթ Քասարջյան

«Կիբեռանվտանգության ապահովումը հրամայական է անհատի, հասարակության և պետության զարգացման համատեքստում»,- «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով Doing Digital Forum 2025-ին, (DDF25)  ժամանակ «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) կիբեռանվտանգության տնօրեն, կանադահայ Շանթ Քասարջյանը։

«Արագ փոփոխվող աշխարհի կիբեռ իրողություններին համարժեք արձագանքելու նպատակով, մենք սերտ համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության հետ երկրում կիբեռկարողությունների ստեղծման և զարգացման ուղղությամբ:

Աշխատում ենք ինչպես ակադեմիական, այնպես էլ՝ մասնավոր հատվածի կառույցների հետ։ Մասնավորապես, «Թումո»-ի հետ միասին մշակում ենք 12-18 և 18-ից բարձր տարիքի երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիր։

Ակադեմիական համայնքի հետ համագործակցության շրջանակում մշակել ենք ուսումնական ծրագիր, որի միջոցով նպատակ ունենք ինստիտուցիոնալիզացնել կիբեռանվտանգության գիտելիքի և հմտությունների ստեղծման և կիրառման  էկոհամակարգը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կիբեռանվտանգության ապահովումը հրամայական է անհատի, հասարակության և պետության զարգացման համատեքստում. Շանթ Քասարջյան