Կրասնոյարսկում   ուժեղ փոթորիկներ են. Կա մեկ զոհ
Հասարակություն
17:10 05/04/2025
Աշխարհ

Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. Կա մեկ զոհ

Կրասնոյարսկի շրջանում ուժեղ փոթորիկներ են։ Ավելի քան 59 հազար մարդ մնացել է առանց լույս ու էլեկտրականության։ Մասայական հոսանքազրկումներ են նաև Կեմերովոյի, Ալթայի շրջաններում։

«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի հետևանքով կա մեկ զոհ։ 82-ամյա կնոջ մարմինը գտել են Կրասնոյարսկի խանութներից մեկի մոտ։

Քննության տվյալներով, թոշակառու կինը դուրս է եկել պատշգամբ, կանգնել է աթոռակի վրա։ Ենթադրաբար հենվել է պատշգամբի փայտե շրջանակին, իսկ քամին քշել տարել է շրջանակը։

«Իրականացվում է հանգամանքների քննություն»,-նշում է աղբյուրը։

Բացի այդ, Կրասնոյարսկում պոկվել է Սիբիրի դաշնային համալսարանի շենքի տանիքը, վնասվել են բնակելի շենքեր։ Իսկ քաղաքի Ժելեզնոդորոժնի թաղամասում քամու պոռթկումից տաղավար է փլուզվել, փլատակներում տղամարդ է մնացել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. Կա մեկ զոհ