Փաշինյանը գյուղացուն ոչ թե հանում է ցեխից, այլ ցեխն է գցում ու տրորում. Պռոշյանցի
Հասարակություն
11:42 05/04/2025
Հայաստան

Փաշինյանը գյուղացուն ոչ թե հանում է ցեխից, այլ ցեխն է գցում ու տրորում. Պռոշյանցի

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ գյուղացուն ցեխից հանում է։ Ինքը ոչ թե գյուղացուն հանում է ցեխից, այլ ցեխն է գցում ու տրորում»,- լրագրողներին ասաց դեպի Աշտարակ տանող ճանապարհը փակած  ակցիայի մասնակիցներից  Մարիամ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշվում է, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

«Մինչև վարչապետը չփոխվի, Ազգային ժողովը չփոխվի, ոչ մի հարց չի լուծվի։ Ես ինքս դուրս կգամ ու կպայքարեմ նրա դեմ։ Երբ լսում եմ իրեն, ուղղակի խելագարվում  եմ»,- ասաց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder